Լրահոս

10.11.2011 00:11


Ազատագրական պայքարն որպես ահաբեկչություն ներկայացնելու ավելի քան 100-ամյա խեղկատակությունը

Ցեղասպանության ենթարկված և իրավազուրկ ժողովուրդների ազատագրական պայքարը որպես ահաբեկչություն ներկայացնելու այս ավելի քան 100-անյա խեղկատակությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նույն այդ ժողովուրրդները միացյալ ուժերով իրենց իրավուքների պաշտպանության հայցով չեն դիմել համապատասխան ատյանների, օրինակ՝ Եվրոպական դատական ատյաններ։

Ահավասիկ հերթական լուրը. «Դիրաբեքիրի քրեական դատարանն ընդունել է Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի առնչությմաբ դատախազության կազմած մեղադրական եզրակացությունը։Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, թուրքական արդարադատությունը «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու» և «ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք գործելու» համար պահանջում է 28 տարվա ազատազրկման դատապարտել Օսման Բայդեմիրին։Բայդեմիրի հանցանքը կայանում է նրանում, որ քաղաքապետը մասնակցել է թուրք զինվորների հետ բախման ժամանակ սպանված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների թաղման արարողությանը, ինչպես նաև՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության կողմից կազմակերպված երթին, որի ժամանակ քայլել է PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարի առջևից»։

Դեռ մեկ շաբաթ առաջ տեղեկացանք, որ նմանօրինակ անհեթեթ մեղադրանքով ձեռբակալվել է հայտնի գրող հրատարակիչ Զրաքօղլուն։

Ալինա Փաշաբեզյան

Այս խորագրի վերջին նյութերը