Քաղաքական

28.02.2024 17:19

Ռուսաստանը Հայաստանից որևէ հարցում չի ստացել՝ կապված «Զվարթնոց»-ից սահմանապահ զnրքերի դուրսբերման հետ. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից որևէ հարցում չի ստացել՝ կապված «Զվարթնոց»-ից սահմանապահ զnրքերի դուրսբերման հետ. Զախարովա

ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից, Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդքան էլ պարզ չէ՝ որքանով է ԱԺ խոսնակը պատասխանատու իր բարձրացրած թեմայի համար: Մենք ՀՀ իշխանություններից որևէ հարցում չենք ստացել այս հարցով: Մենք հասկանում ենք, որ «Զվարթնոց»-ի հետ կապված պատմությունը բխում է ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ արված զրպարտություններից: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություններ չեն կատարվել: Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,-ասել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալման փաստին:

«Ինձ հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը։ Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում։ Հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անպատասխան»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։