Լրահոս

09.11.2011 17:34


Իրանի մոլլաներն ադրբեջանցիներին կոչ են անում իշխանափոխություն իրականացնել

Իրանի մոլլաներն ադրբեջանցիներին կոչ են անում իշխանափոխություն իրականացնել

Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը, մեջբերելով «Ansar-Tebriz.com» կայքում տեղադրված հաղորդագրությունները, գրում է, որ վերջին ժամանակներս պարսկամոլլայական վարչակարգի ներկայացուցիչներն ադրբեջանական իշխանությունների դեմ ելույթներով են հանդես գալիս՝ կոչ անելով Ադրբեջանի ժողովրդին բռնի կերպով իշխանափոխություն իրականացնել:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Արևելյան Ադրբեջանի համալսարանների դասախոսական անձնակազմը Թավրիզում հնչեցրած ելույթներում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը «հանցագործ և հակաիսլամական» է որակել:

«Այդ ընտրությունը թողնված է յուրաքանչյուրին: Եթե Իրանում կարծում են, որ կնոջը հիջաբի տակ բռնի ուժով թաքցնելով պահպանում են իսլամական արժեքները, ապա չարաչար սխալվում են»,–նշում է«Պոլիգոն»–ը՝ հավելելով, որ հիջաբներից հրաժարվելով՝ Ադրբեջանը չի դադարում մահմեդական երկիր լինելուց:

Նշենք, որ Իրանն սկսեց քննադատել Ադրբեջանի իշխանություններին այն բանից հետո, ինչ ադրբեջանական դպրոցներում արգելվեց հիջաբ կրել։

Այս խորագրի վերջին նյութերը