Լրահոս

09.11.2011 16:45


ՀԱԳՄ նախագահ. «Դա առաջին հերթին պետք է զգա խոշոր բիզնեսը»

ՀԱԳՄ նախագահ. «Դա առաջին հերթին պետք է զգա խոշոր բիզնեսը»

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը միության 6-րդ համագումարում հայտարարել է, որ եթե հարկման ծանրությունը հավասարապես է ընկնելու իրենց վրա, ապա հարկային փաթեթի ընդունումն անհրաժեշտություն է, որն էլ ազդեցություն կունենա այն դեպքում, եթե նվազեցվի ստվերը։ Նա ընդգծել է, որ հարկման ծանրությունն առաջին հերթին պետք է զգա խոշոր բիզնեսը։

Մատնանշելով Հայաստանում բիզնես ծավալելու դժվարությունները՝ Ա. Ղազարյանն, այդուհանդերձ, ավելացրել է.

–Բարեփոխումներն ընթացքի մեջ են։ Քաղաքական կամքն առկա է, իսկ դա մեր շուկայում զարգանալու և դրսի շուկան գրավելու մղում է տալիս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը