Լրահոս

28.02.2024 11:28


Երևան-Սևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է կողաշրջվել

Երևան-Սևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է կողաշրջվել

Փետրվարի 27-ին, ժամը 22:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Մ. Մ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել` մասամբ փակելով ճանապարհի երթևեկությունը. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը. սահմանվել է հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը