Լրահոս

09.11.2011 16:43


Ժնևում Վրաստանն ու ՌԴ–ն ստորագրել են վերջինիս՝ ԱՀԿ–ին անդամակցելու պայմանագիրը

Ժնևում Վրաստանն ու ՌԴ–ն ստորագրել են վերջինիս՝ ԱՀԿ–ին անդամակցելու պայմանագիրը

Քիչ առաջ Շվեյցարիայի Ժնև քաղաքում Մոսկվայի ու Թբիլիսիի ներկայացուցիչները ստորագրել են Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ–ին) անդամակցելու մասին պայմանագիրը։ Հնարավոր է՝ ԱՀԿ–ի գլխավոր խորհուրդը դեկտեմբերի 15–17–ը կայանալիք նիստի ժամանակ վավերացնի Ռուսաստանի անդամակցությունը։

ԱՀԿ–ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանն սկսել է 1993–ից։ Վերջին մի քանի տարվա ընթացքում Մոսկվային հաջողվել է ԱՀԿ–ի անդամակցությանն առնչվող հարցերը լուծել կազմակերպության մյուս անդամների, այդ թվում՝ ԱՄՆ–ի հետ։ Վրաստանն ԱՀԿ –ի վերջին անդամն է, որի հետ Ռուսաստանը պետք է համաձայնություն ձեռք բերեր կազմակերպությանն անդամակցելու համար, քանի որ, ըստ ԱՀԿ–ի կանոնադրության, կազմակերպության անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի վետո դնել կազմակերպությունում նոր մասնակցի ընդունման վերաբերյալ քվեարկության վրա։

Հիշեցնենք, որ բանակցություններում լուրջ առաջընթաց գրանցվեց անցյալ շաբաթ, երբ հայտնի դարձավ, որ ԱՀԿ–ին անդամակցելու վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի բանակցություններում շվեյցարացի միջնորդները պայմանագրի վերջնական նախագիծ են պատրաստել, որն ընդունել է նաև վրացական կողմը։

Այս խորագրի վերջին նյութերը