Գերմանիան անօրինական է ճանաչել Եվրախորհրդարան ընտրվելու կարգը
Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը Եվրախորհրդարան մտնելու համար հինգտոկոսանոց շեմն անօրինական է ճանաչել, քանի որ այն հակասում է ԳԴՀ սահմանադրությանը։ Այս մասին հաղորդում է «Frankfurter Allgemeine Zeitung»–ը։ Դատավոր Անդրեաս Ֆոսկուլեն, հրապարակելով դատարանի վճիռը, հայտարարել է, որ այդ սահմանափակումը խախտում է ինչպես ընտրողների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների իրավահավասարությունը։
Այս գործով հայց էր ներկայացվել 2009թ. Եվրախորհրդարանի ընտրություններից հետո։
Ներկայիս կարգի համաձայն՝ Եվրախորհրդարան են մտնում միայն այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք իրենց երկրներում ստացել են 5 տոկոսից ավելի ձայն։ Դրա հետևանքով Գերմանիայի ավելի փոքր կուսակցություններին իրենց ձայնը տված 2,8 մլն ընտրողների քվեն չի հաշվվել Եվրախորհրդարանում պատգամավորական աթոռները բաշխելիս, և այդ կուսակցությունները ներկայացված չեն եղել այնտեղ։
Գերմանիան 99 տեղ ունի Եվրախորհրդարանում։ Հայցվոր կողմը պնդում է, որ եթե հաշվեին նաև այդ ընտրողների ձայները, ապա գերմանացի պատգամավորների քանակը կարող էր ավելի մեծ լինել։
Գերմանիան անօրինական է ճանաչել Եվրախորհրդարան ընտրվելու կարգը