Ֆուտբոլի ֆեդերացիան որևէ ծրագիր ունի՞ «Հրազդան» մարզդաշտի վերանորոգման և այնտեղ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու հետ կապված։ «7օր»–ի այս հարցին ֆեդերացիայի մամուլի խոսնակ ՏիգրանԻսրայելյանն արձագանքել է, որ ինքն այդ մասին տեղյակ չէ, իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախկին ասածներին էլ ավելացնելու որևէ բան չունի։
Հիշեցնենք, որ վերջերս Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե ինքը մտադիր է վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը, «բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ վերակառուցումից հետո մարզադաշտում սեղաններ չեն դրվի, և լուսատախտակի մոտ կենաց չեն ասի»։
Իսկ այսօր հրավիրված ասուլիսում էլ ճարտարապետներն են պնդել, որ «Հրազդան»մարզադաշտիտարածքում առևտրիկենտրոնկառուցելըհղիէվտանգներով:
Այս ամենի շուրջ «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նրա բջջայինն անհասանելի էր։ Ավելի վաղ նա մեր կայքին ասել էր, որ մարզադաշտը պատրաստ է հանդիպումներ անցկացնել, ուղղակի «Հրազդանը» միայն մեկ բալով չի համապատասխանում սեյսմակայունության նորմատիվներին։
«Հրազդան» մարզադաշտի շուրջ կրքերը շարունակվում են
Ֆուտբոլի ֆեդերացիան որևէ ծրագիր ունի՞ «Հրազդան» մարզդաշտի վերանորոգման և այնտեղ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու հետ կապված։ «7օր»–ի այս հարցին ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանն արձագանքել է, որ ինքն այդ մասին տեղյակ չէ, իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախկին ասածներին էլ ավելացնելու որևէ բան չունի։
Հիշեցնենք, որ վերջերս Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե ինքը մտադիր է վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը, «բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ վերակառուցումից հետո մարզադաշտում սեղաններ չեն դրվի, և լուսատախտակի մոտ կենաց չեն ասի»։
Իսկ այսօր հրավիրված ասուլիսում էլ ճարտարապետներն են պնդել, որ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոն կառուցելը հղի է վտանգներով:

7or.am