Լրահոս

09.11.2011 15:43


Հայկական եռագույնը՝ ադրբեջանցու գլխավերևում

Այկիկենդո կարատեի Հայաստանի հավաքականն օրերս վերադարձել է հոկտեմբերի 25-31-ը Հյուսիսային Կիպրոսում կայացած Եվրոպայի կոնտակտային տաեկվոնդոյի առաջնությունից: Մեր մարզիկները փայլուն են հանդես եկել: Մինչև 18 տարեկանների այս առաջնությունում 14-15 տարեկանների մրցությունում առաջին տեղ է զբաղեցրել Անդրանիկ Յախսզյանը, 12-13 տարեկանների մրցությունում հաղթել է Էդվին Ավագյանը, 10-11 տարեկանների կարգում երկրորդ տեղն է նվաճել Սմբատ Սիրավյանը: Սակայն ամենահետաքրքիր ու հիշարժանն է եղել 16-17 տարեկանների մրցությունը, որտեղ Մարտին Այվազյանը համառ պայքարում պարտության է մատնել ադրբեջանցի Մուհերեմ Հասանովին և բարձր ծածանել հայոց եռագույնը պատվո հարթակում: Հետաքրքրական է նաև այն, որ Մարտինը կիսաեզրափակիչում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսում բնակվող թուրք մարզիկի հետ և հաղթել է նրան:

«Մեր հաջողությունները հավաքական ուժի վառ դրսևորում են: Առաջիկայում՝ դեկտեմբերի 2-13-ը մասնակցելու ենք Գերմանիայում կայանալիք Կոնտակտային մենամարտերի Եվրոպայի առաջնությանը, որտեղ, կարծում եմ, նույնպես հաջողություններ կունենաք»,- պատմեց Այկիկենդո կարատեի հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը