Հարցազրույց

26.02.2024 14:26


Պատերազմի օրերին տարօրինակ բան զգացի․ անհասկանալի տեղեր էին խփում. Պարգև Սրբազան (տեսանյութ)

Պատերազմի օրերին տարօրինակ բան զգացի․ անհասկանալի տեղեր էին խփում. Պարգև Սրբազան (տեսանյութ)

Անհասկանալի պատերազմ և անտրամաբանական: Այս մասին Yerevan.Online-ին ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Ես այդ պատերազմի օրերին տարօրինակ բան զգացի: Ես արդեն զայրանում էի՝ ինչ-որ բան այն չէր գնում: Ասում էի՝ եղբայր ինչո՞ւ եք Բաշիրի գյուղին խփում, Կիրովաբադի վերջին շենքերին խփում՝ անիմաստ բան: Ասում էի՝ լուր տվեք թող Մինգեչաուրի էլեկտրակայանին խփեն, մի 3 ամիս լույս չլինի, կապը կտրվի, գնացքները չգան․ Եվլախի կամուրջին խփեք, որ օգնություն չգա ռազմական, երկաթգծի կայարանին խփեք շարքից հանեք, որ տանկերը, զինվորները, ուտելիքը չգան: Անհասկանալի տեղեր էին խփում:

Հետո՝ Գորիսից ներքև՝ Տեղ գյուղում հրթիռները 4 օր դրել էին, որ պետք է խփեին ու փախչեին, 4 օր թողեցին եկան F16-ով խփեցին: Ինչի՞ համար…»,-պատմել է նա:

***

Ոչինչ չի՛ փոխվել, շարունակելու ենք Հայկի ոգով առաջ գնալ, դա չի՛ կարող կորչել: Այս մասին Yerevan.Online-ին ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Մեր ազգը չի արթնանում, կարծես հիպնոսի տակ է: Ժողովրդի լեզվով ասած՝ թուղթ ու գիր են արել: Մենք, եթե այսօր չդիմադրենք՝ կործանված ենք, մեռած ենք, բայց, եթե սկսենք պայքարել, ունենք հնարավորություն հաղթելու: Եթե ոգի ունես ու հավատ ունես հաղթելու՝ դա հաջողության 51 տոկոսն է: Ես սա պետք է փոխանցեմ իմ ժողովրդին: Ի՞նչ կոտրվել… Լավ մեկ ապտակ ստացանք, Արցախից գաղթեցինք, բայց վերադարձի ճանապարհ կա և դրա համար ամեն ինչ պետք է անենք և՛ անելու ենք, և՛ վերադառնալու է դա մեզ, ես կասկած չունեմ: Չպետք է ընկճվես, պետք է պայքարես. 100 անգամ ընկար՝ 101-րդ անգամ պետք է ոտքի կանգնես և շարունակես պայքարդ՝ թուլամորթ չես: Պարտավոր ես նախնյաց հանդեպ, Աստծո հանդեպ, այսօրվա քո ազգի հանդեպ: Պետք է ոգի տաս, գոտեպնդես, ասես հայ ես, Հայկի զավակ ես, չարահաղթ ես փոքրաթիվ բանակով՝ սա պետք է անենք: Ամեքս պետք է ոգի տանք իրար, թև պետք է տանք, և տալո՛ւ ենք: Հիշեք Հուլիոս Կեսարի խոսքը. «Երբ ծիրանափողը հնչում է, հայը ոտքը գետնին է խփում թև-թևի տված՝ ավելի շուտ իմ պալատի սյուները կքանդվեն, քան ես հայերին կհաղթեմ»: 2100 տարի առաջ մարդը գրել է, հսկա զորավար, տեսեք ինչ գնահատական է տվել հայերին: Դա կորելո՞ւ է՝ ո՛չ, Նժդեհը կորե՞լ է՝ ո՛չ: Ապտակ ստացանք, վայր ընկանք, անմիաբան ենք, ջլատված ենք՝ պե՛տք է արթնանանք, ուս-ուսի պետք է տանք, ոտքը-ոտքին խփենք Քոչարի պարելով՝ մեր դհոլով և մեր ծիրանափողով»,-նշել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը