Լրահոս

09.11.2011 14:29


Գ. Մինասյան. «Եկող տարի փորձելու ենք 0,6%–ով բարձրացնել հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը»

Գ. Մինասյան. «Եկող տարի փորձելու ենք 0,6%–ով բարձրացնել հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե 2012թ. պետբյուջեն 101 մլրդ դրամով ավելացնելն արդյոք չի՞ գանձվելու մանր և միջին բիզնեսի հաշվին, ասել է.

–Հարկային եկամուտների հավելումների ճնշող մեծամասնությունն իրականացվում է մեծ բիզնեսի հաշվին։ Ուստի լրջագույն քայլեր են կատարվում, որպեսզի նվազեցվի ստվերը, որը հենց խոշոր բիզնեսում է հնարավոր։

«7օր»–ի հարցին՝ ինչու է կառավարությունը որոշել հենց 2012–ին այդպիսի պայքար մղել ստվերը հարկային դաշտ բերելու համար, Գ. Մինասյանը պատասխանել է, որ խոսքը ստվերի հետևողական նվազման մասին է՝ հավելելով, որ եկող տարի փորձելու են 0,6%–ով բարձրացնել հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը