Քաղաքական

24.02.2024 14:31

Իշխանությունները փորձում են քանդել այն ոլորտները, որտեղ ազդեցություն չունեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Իշխանությունները փորձում են քանդել այն ոլորտները, որտեղ ազդեցություն չունեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Իշխանությունները փորձում են քանդել այն ոլորտները, որտեղ ամբողջական իշխանություն և ազդեցություն չունեն: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն ակցիայի ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Նրանք տեսնում են եկեղեցին որպես մի կառույց, որը կարող է նրանց հակառակվել, խոսք ասել: Մենք տեսանք եկեղեցու ուղերձներում Արցախի հետ կապված մոտեցումներ, որը կտրականապես տարբերվում էր իշխանության մոտեցումներից և, այս առումով, նրանք գուցե վտանգ են տեսնում և ուզում են թուլացնել եկեղեցին»,-նշեց նա:

Խոսելով եկեղեցու քաղաքականացված լինելու կամ քաղաքական հայտարարություններ անելու մասին՝ պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք քաղաքականություն է պատմական իրավունքներից, Արցախից և երկրի ապագայից խոսելը:

«Այս ամենի մասին է եկեղեցին խոսում: Եթե այս ամենի մեջ խոչնդոտ է հանդիսանում այս իշխանությունը՝ ի՞նչ անել, չխոսե՞լ: Կարծում եմ, այս դեպքում, չխոսելն ավելի սխալ է, քան խոսելը: Մենք ունենք բանիմաց և խոհեմ սրբազաններ, ովքեր իրենց խոսքով նաև ճիշտ բանաձևն ու բացատրությունն են տվել այս ամենի»,-հավելեց Քոչարյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։