Լրահոս

09.11.2011 14:24


ՃՄ նախագահ. «... վաղն Աշոտ Աղաբաբյանը հյուրանոց կառուցելու թույլտվություն կստանա»

ՃՄ նախագահ. «... վաղն Աշոտ Աղաբաբյանը հյուրանոց կառուցելու թույլտվություն կստանա»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոն կառուցելը հղի է վտանգներով:

Առևտրի կենտրոնը գտնվելու է էվակուացիոն դաշտի հատվածում, ինչը մարդկանց անվտանգ տարհանման դեպքում լուրջ անհարմարություններ է առաջացնելու: Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ ուղղված տարածքը նպատակային օգտագործելուն: Մենք առայժմ հարցումներ ենք ուղարկել, սակայն պատասխաններ դեռևս չենք ստացել: Փաստորեն, այդ տարածքի հողի ապօրինի փոփոխություն է տեղի ունեցել: Եթե սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն այնտեղ առևտրի կենտրոն կառուցելու իրավունք է ստացել, ապա վաղը, ասենք, հյուրանոց կառուցելու թույլտվություն կստանա,-ասել է Ճարտարապետների միության նախագահը։

Նրա հետ համաձայնել է նաև «Հրազդան» մարզադաշտի նախագծի հեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։

–ԱԻՆ-ը ևս իր եզրակացության մեջ նշել է, որ նման առևտրի կենտրոնի կառուցումն անթույլատրելի է: Անգամ ավտոկանգառները պետք է կառուցվեն մարզադաշտերից առնվազն 600մ հեռավորության վրա,–ասել է Գ. Մուշեղյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը