Ահմադինեժադն արձագանքել է ՄԱԳԱՏԷ–ի հրապարակած զեկույցին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հերքել է ՄԱԳԱՏԷ–ի ներկայացրած այն տեղեկատվությունը, որ Իրանում միջուկային զենքի հետ կապված փոձարկումներ են իրականացվել։
Նախագահը նշել է, որ այդ հայտարարությունը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա, որն իր հերթին ներկայացրել է Վաշինգտոնը։ Ահմադինեժադն ընդգծել է, որ Թեհրանը ոչ մի քայլով հետ չի կանգնի իր միջուկային ծրագրից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված ՄԱԳԱՏԷ–ի զեկույցում նշվում էր, որ Իրանը 2003-ից աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի արտադրության ուղղությամբ և, ըստ երևույթին, շարունակում է դրանք իրականացնել նաև այսօր։ Զեկույցում նշված էր նաև, որ իսլամական հանրապետության իշխանությունները մի քանի փորձարկումներ են իրականացրել ատոմային ռումբի մշակման համար: Խոսքը մասնավորապես համակարգչային մոդելավորման մասին է։