Քաղաքական

22.02.2024 10:31

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել լուծելու. Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել լուծելու. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, և նա դա (Մյունխենում-Խմբ.) քննարկել է երկու երկրի ղեկավարների հետ. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Նա երկրների ղեկավարներին խրախուսել է միասին աշխատել՝ լուծելու ի վերջո մնացած ընդամենը մի քանի հարցերը: Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար»,-ասել է Միլլերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։