Լրահոս

09.11.2011 12:13


ՀՀ ոստիկանություն. «Համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն»

Վերջին օրերին  ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները  որոշակի  ասեկոսեների ու բամբասանքների տեղիք են տվել, որոնք խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին եւ ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

Հայտնում ենք, որ համակարգում ընթացող կադրային փոփոխությունները  ինքնանպատակ չեն եւ աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում:

Ոստիկանությունը գործում է հրապարակային ու թափանցիկ եւ շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել համակարգում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում իրենց գործունեությամբ աջակցել ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին եւ զերծ մնալ չճշտված տեղեկատվության հրապարակումից:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը