Լրահոս

09.11.2011 12:06


Էդվարդ Նալբանդյան. «Նորվեգիայի ԱԳ նախարարի այցը տնտեսական բաղկացուցիչ ունի»

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն այսօր առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Առանձնազրույցին հաջորդած ասուլիսին  Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Նորվեգիայի ԱԳ նախարարի այցը ոչ միայն քաղաքական ու մշակութային, այլև տնտեսական բաղկացուցիչ ունի:

«Այսօր նաև հուշագիր է ստորագրվել, երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համար: Համաձայնագիր է կնքվել նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար արտոնագրի վերացման վերաբերյալ»,–ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը