Թբիլիսիում կներկայացվի Հայաստանի տրանսպորտի ոլորտի վիճակը
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պավիրակությունը կմասնակցի նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում Համաշխարհային բանկի կազմակերպած Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգման տարածաշրջանային ժողովին:
Ժողովի նպատակն է առավելագույնի հասցնել դոնորների ծրագրերի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա` դրանք համապատասխանեցնելով ազգային ծրագրերին եւ ամրապնդել դոնորների համակարգումը:
Ժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել ազգային ծրագրերը, հստակեցնել ներդրումային առաջնահերթությունները եւ առաջ քաշել դոնորների օժանդակության կարիք ունեցող նոր ծրագրերի գաղափարները:
Թբիլիսիում կներկայացվի Հայաստանի տրանսպորտի ոլորտի վիճակը
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պավիրակությունը կմասնակցի նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում Համաշխարհային բանկի կազմակերպած Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգման տարածաշրջանային ժողովին: Ժողովի նպատակն է առավելագույնի հասցնել դոնորների ծրագրերի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա` դրանք համապատասխանեցնելով ազգային ծրագրերին եւ ամրապնդել դոնորների համակարգումը:
Ժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել ազգային ծրագրերը, հստակեցնել ներդրումային առաջնահերթությունները եւ առաջ քաշել դոնորների օժանդակության կարիք ունեցող նոր ծրագրերի գաղափարները: