Լրահոս

09.11.2011 10:41


Բեռլուսկոնին խոստացել է հրաժարական տալ

Բեռլուսկոնին խոստացել է հրաժարական տալ

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը կհաստատի տնտեսական բարեփոխումների նախագիծը։

Ինչպես փոխանցում են արտասահմանյան լրատվամիջոցները, տնտեսական բարեփոխումների մասին ծրագրի քվեարկությունը Իտալիայի խորհրդարանի երկու պալատներում անցկացվելու է արդեն այս ամիս։

Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է. «Ես հրաժարական կտամ այն բանից հետո, երբ հավանության կարժանանա պետբյուջեի նոր ծրագիրը, որտեղ կներառվեն եվրագուտու կողմից պահանջվող բոլոր ճշգրտումները»։

Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների ղեկավարները Իտալիայից պահանջում են մի շարք տնտեսական միջոցառումներ ձեռնարկել, որոնք կնպաստեն երկրի պետական պարտքը կրճատելուն և կխթանեն տնտեսությունը։

Այս խորագրի վերջին նյութերը