Լրահոս

09.11.2011 10:22


ՄԱԳԱՏԷ–ի զեկույցում նշվում է, որ Իրանը միջուկային զենքի ծրագիր ունի

ՄԱԳԱՏԷ–ի զեկույցում նշվում է, որ Իրանը միջուկային զենքի ծրագիր ունի

Իրանը 2003թ.-ից  աշխատանքներ է իրականացրել միջուկային զենքի արտադրության ուղղությամբ և ըստ երևույթին` շարունակում է դրանք իրականացնել նաև այսօր։  Այս մասին ասվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏէ) զեկույցում:

Գործակալության մասնագետների տեղեկություններով՝ իսլամական հանրապետության իշխանությունները մի քանի փորձարկումներ են իրականացրել ատոմային ռումբի մշակման համար: Խոսքը մասնավորապես համակարգչային մոդելավորման մասին է։

Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ–ը խոստացել է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։  Դրանք գլխավորապես կվերաբերեն Իրանի բանկային հատվածին։

Հիշեցնենք, որ Իրանը միշտ պնդել է, որ իր ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ էր կրում: Երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի քանի անգամ հայտարարել է, թե իր երկիրը ատոմային զենքի կարիք չունի:

Այս խորագրի վերջին նյութերը