Լրահոս

09.11.2011 10:17


Հայաստան–Իսպանիա՝ 2,5։1,5

Հայաստան–Իսպանիա՝ 2,5։1,5

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6–րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի ընտրանուն, ինչի շնորհիվ բարձրացավ 4–րդ տեղը և առաջատարներից՝ Ռումինիա, Ադրբեջան, Բուլղարիա, հետ է մնում մեկ միավորով։

Ինչպես հաղորդում է «Armsport.am»–ը, Հայաստանին հաղթական միավորը բերել է 4–րդ խաղատախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, ով 6 խաղից 5–ն ավարտել է հաղթանակով և թիմի ամենաարդյունավետ շախմատիստն է։ Մնացած խաղերն ավարտվել են ոչ ոքի։

Իսկ Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է տանտերերին՝ Հունաստանի ընտրանուն։ Հաղթանակներ են տարել ԼիլիթՄկրտչյանն ու Նելլի Աղինյանը։ Վերջին հաղթանակի շնորհիվ մեր ընտրանին այժմ ունի 8 միավոր և Սլովենիայի, Սերբիայի Ուկրաինայի ու Ֆրանսիայի հավաքականների հետ բաժանում է 4–8–րդ տեղերը։

Այս խորագրի վերջին նյութերը