Լրահոս

09.11.2011 10:13


ՀՊԱԿ. «ՀՀ ընտրական օրենդրությունն առաջին անգամ հայտնվել է խառնաշփոթ իրավիճակում»

Զավեշտալին ոչ  թե  ՀՀԿ-ականների  ծաղրին  հասնող  խոստումներն  են, այլ՝ Եվրոպական  ժողովրդական կուսակցության  ներկայացուցիչների կողմից  դրանք  լուրջ  ընդունելն  է:

Միայն, ՀՀԿ-ական  Վարչապետի  բրյուսելյան ընտրախոստումների /Հ.Գ./ մասով  վերլուծությունն, այն  էլ՝ երկու  գործոնով,  ցույց է տալիս, որ  ԵԺԿ-ում  բացարձակապես  չեն  տիրապետում  հայաստանյան իրավիճակին, այն  է՝

  1. արդեն  իսկ,  իրականացվում  են  զանգվածային  իրավախախտումներ, որոնք    ուղղակիորեն  ուղղված  են  և  էական  ազդեցություն են  ունենալու  ընտրությունների  արդյունքների  վրա, մասնավորապես՝

-         բոլոր  պետական  ԲՈՒՀ-երի  խորհուրդների  ՀՀԿականացումը,

-         կուսակցական  բարեգործությունը, այդ  թվում, պետական միջոցների  հաշվին,

-         պաշտոնական  դիրքի  օգտագործումը հօգուտ  կուսակցական  շահերի, որի  առաջամարտիկը «ժողովրդավարությանն  անդառնալի  նվիրված»  Վարչապետն  է,

-         բանակում  և  դպրոցներում ՀՀԿական  գործունեությունը,

-         ապօրինի գրանցված բազմաթիվ «կուսակցությունների» ՀՀԿական քարոզչությունը,

-         Սահմանադրական դատարանի  նախագահի  ՀՀԿ-ական  գործունեությունը  և  այլն:

  1. ընդունվել  է, բառիս  բուն  իմաստով, ՀՀԿ-ական  Ընտրական օրենսգիրք, որը  լի  է  անհամար  ներքին  և  արտաքին  հակասություններով, այդ  թվում, սահմանադրական, այն  էլ՝  բազմաթիվ տառասխալներով  ու  վրիպակներով:

Որպես  հետևանք, ՀՀ  ընտրական  օրենդրությունն առաջին  անգամ  հայտնվել  է  խառնաշփոթ  իրավիճակում, որում  կարելի է համոզվել, առնվազն, ուսումնասիրելով  մեր  բազմաթիվ դիմումներն  ու  առաջարկությունները ԿԸՀ, ՄԻ պաշտպանին  և  Արդարադատության նախարարին:

Ի դեպ՝ ԿԸՀ  նախագահների  «ընտրություններն»  ասվածի  անթաքույց  ապացույցն  են:

Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/

Հ.Գ. -  http://www.gov.am/am/news/item/9213/

Պաշտոնական լրահոս

Երեքշաբթի, 8 Նոյեմբեր 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստին

...Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում։ Մենք ցանկանում ենք, որ առաջիկա ընտրությունները հավաստեն մեր ուժեղ և անդառնալի նվիրվածությունը ժողովրդավարությանը։ Մենք ունենք նոր ընտրական օրենսգիրք...

Այս խորագրի վերջին նյութերը