Լրահոս

09.11.2011 00:27


Նոր նշանակումներ ոստիկանական համակարգում

   Նոր նշանակումներ ոստիկանական համակարգում

Վլադիմիր Գասպարյանի ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց  հետո համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանապետի հրամանով Ճանապարհային ոստիկանության Երևանի 1-ին հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը և 2-րդ քննական բաժանմունքի պետ, գնդապետ Մանվել Մամիկոնյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Թիվ 2 քննական բաժնի պետ է նշանակվել Արմեն Դավթյանը:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, գնդապետ Արմեն Գաբուզյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության (միգրացիայի) պետ: Պաշտոններից ազատվածները անցել են ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

Այս խորագրի վերջին նյութերը