Քաղաքական

17.02.2024 11:10

Ինչպես են նիկոլենք խաբում ու գերշահույթներ հետապնդում տրանսպորտի գինը թանկացնելով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ինչպես են նիկոլենք խաբում ու գերշահույթներ հետապնդում տրանսպորտի գինը թանկացնելով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Երևանում տրանսպորտի գինը գրեթե եռակի թանկացնելու ծրագիրը Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է որպես բարեփոխում։ Ասում են, թե, իբր, մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը տատանվում է 200–ից 230 դրամի սահմաններում։ Թե ինչպես են ստացել այդ թիվը, չեն ասում։

Փոխարենն ուրիշ բան են ասում և իրենց այդ ասածով բռնվում է սուտը։ Սուտը և տրանսպորտի գինը թանկացելու իրական նպատակը։

Եվ այսպես, ՔՊԿ–ական չինովնիկը պնդում է, որ քաղաքային տրանսպորտի տարեկան սուբսիդիան կազմում է 7 միլիարդ դրամ։ Նա հնչեցրել է նաև տրանսպորտից օգտվողների թիվը (ավտոբուս, տրոլեյբուս, մետրո)՝ 635.000 ուղևորափոխադրում 1 օրում։ Այսինքն՝ տարեկան 231․775․000։

Որպեսզի պարզենք, թե 1 ուղևորի համար որքան գումար է սուբսիդավորում բյուջեն, պետք է 7 միլիարդը բաժանենք 231.775.000–ի։ Ստացվում է մոտ 30 դրամ։ Այսինքն՝ իրենց իսկ ներկայացրած թվերով՝ այսօրվա մեկ ուղևորափոխադրումը կազմում է 130 դրամ, որից 100–ը վճարում է քաղաքացին, իսկ 30 դրամը տալիս է բյուջեն։

Ստացվում է, որ տրանսպորտը թանկացնելը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ։ Կամ իրենց իսկ սիրած բառերով ասած՝ քաղաքացուն թալանի մատերիալ սարքելու նպատակ։

Այնպես որ թող դեմագոգիայով չզբաղվեն։ Իրենք տրանսպորտի գինը թանկացնում են ճիշտ այն նպատակով, ինչով որ մյուս հարկերն ու տուրքերը, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները և գույքահարկերը ավելացրեցին։ Նպատակը մեկն է՝ քաղաքացուն դարձնել «մուծվող», որպեսզի իրենք հարստանան՝ բյուջեն մսխելով։ Դրա համար էլ հարկատուին հռչակում են հերոս։ Իրենց պատկերացրած հերոսն առավոտից երեկո աշխատողն ու բյուջեին փող տվողն է։ Դե իսկ բյուջեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տնօրինում են սեփական դրամապանակի պարունակության պես։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։