Լրահոս

08.11.2011 17:33


Ատենակալների դատարանը Մայքլ Ջեքսոնի բժշկին երգչի սպանության համար մեղավոր է ճանաչել

Ատենակալների դատարանը Մայքլ Ջեքսոնի բժշկին երգչի սպանության համար մեղավոր է ճանաչել

Ատենակալների դատարանը մեղավոր է ճանաչել Կոնրան Մարրեյին՝ հանրահայտ Մայքլ Ջեքսոնի անձնական բժշկին։ Նա մեղավոր է ճանաչվել չկանխամտածված սպանության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։

Դատավոր Մայքլ Պաստորը  կարգադրել է Մարրեյին հենց դատարանի սրահում կալանավորել։ Դատավորի որոշմանը Մարրեյը կսպասի խցում, քանի որ նրան մերժել են դուրս գալ գրավի դիմաց։ Դատական վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 29-ին։ Մարրեյին սպառնում է 4 տարվա ազատազրկում և բժշկական գործունեություն իրականացնելու արտոնագրից զրկում։

Հիշեցնենք, որ Ջեքսոնի անձնական բժիշկը մեղադրվում է, թե չափից ավելի պրոպոֆոլ դեղանյութից է ներարկել, ինչի հետևանքով էլ երգիչը մահացել է։ Իր հերթին պաշտպանությունը դատարանում փորձում էր ապացուցել, որ Ջեքսոնը կախվածություն ուներ պրոպոֆոլից, ու նա ինքն է նման չափաբաժին ներարկել։

Այս խորագրի վերջին նյութերը