Քաղաքական

16.02.2024 11:45

Ագրարայինի ռեկտորն առաջարկել է իրեն աշխատավարձի 50 տոկոսի չափով լրավճար ավելացնել. «Հրապարակ»

Ագրարայինի ռեկտորն առաջարկել է իրեն աշխատավարձի 50 տոկոսի չափով լրավճար ավելացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր նիստ է գումարելու: Քննարկվելու են ֆինանսների սղության պատճառով բազմաթիվ աշխատակիցների կրճատման, Շիրակում ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի փակման հարցերը: Այս ֆոնին անհասկանալի առաջարկությամբ է հանդես եկել համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը:

Նա առաջարկել է իր համար 2023 թվականի դեկտեմբերի 25-ից սահմանել ռեկտորի աշխատավարձի 50 տոկոսի չափով լրավճար՝ հաշվի առնելով, որ կատարում է գերծանրաբեռնված և պատասխանատու աշխատանք: Համալսարանի ռեկտորի աշխատավարձը 855 հազար դրամ է, իսկ պրոռեկտորինը՝ 580 հազար: Աշխատակիցների շուրջ 100 հաստիքի կրճատման առաջարկով հանդես եկող Զաքոյանը այս որոշման ընդունման արդյունքում կստանա 1 մլն 275 հազար դրամ աշխատավարձ:

Հիմնավորման մեջ գրված է. «Ռեկտորի պարտականությունները կատարողը, իր հիմնական պարտականությունների հետ համատեղ, կատարում է նաև ռեկտորի գերծանրաբեռնված ու պատասխանատու աշխատանքները, այդ թվում՝ ամբողջ տարվա գործունեության պլանավորման հետ կապված նախապատրաստական աշխատանքները՝ ստանալով միայն պրոռեկտորի համար նախատեսված աշխատավարձ», ուստի առաջարկվում է լրավճար սահմանել»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։