Լրահոս

15.02.2024 13:33


Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Հ. Պապիկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում:

Վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի պատճառներից մեկը անձրևաջրով լցված փոսն է եղել, մեքենան ընկել է փոսի մեջ, վարորդը կորցրել է կառավարումը։

Այս խորագրի վերջին նյութերը