Փաշինյանը թքած ունի, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Կեդմի (տեսանյութ)
Քաղաքագետ Յակով ԿեդմինAlpha News-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ բրիտանական «The Daily Telegraph» պարբերականին տված հարցազրույցը։
Ըստ փորձագետի՝ Փաշինյանը վերջնականապես դեն է նետել իր բոլոր դիմակները։
«Այս ամբողջ հարցազրույցում Փաշինյանը երկար ու հոգնեցուցիչ պատմում էր այն մասին, թե ինչ է կատարվում իր տեսանկյունից, և նա բոլորովին չէր հիշատակում Ռուսաստանը, քանի դեռ լրագրողը նրան կոնկրետ չէր հարցրել այդ մասին։ Իսկ դա խոսում է այն մասին, որ Փաշինյանը վերջնականապես դեն է նետել իր բոլոր դիմակները։ Փաշինյանը իշխանության եկավ Եվրոպայի հետ դաշինք կնքելու համար։
Վերջին շրջանում Ֆրանսիան բավականին ակտիվացել է։ Եվ դա այն բանից հետո, երբ Ֆրանսիային Աֆրիկայից դուրս շպրտեցին հետխորհրդային տարածք, դրա համար հիմա նա բարձրանում է բոլոր տեղերը, որտեղ կարող է՝ Ուկրաինա, Ղազախստան, նա փորձում է բարձրանալ Ղրղզստան, նա բարձրանում է նաև Հայաստան, բայց որտե՞ղ են Ֆրանսիայի ազգային շահերը, և որտե՞ղ է Կովկասը»,-նշել է Կեդմին։
Քաղաքագետի կարծիքով ՝ հստակ կարելի է ասել, որ Փաշինյանը Հայաստանի ապագան կախման մեջ է դնում Եվրամիության և Ֆրանսիայի որոշումներից:
«Արդյոք հայկական պետության պատմության մեջ եղել է մի ժամանակ, որ Եվրոպայի որևէ երկիր ինչ-որ կերպ օգնի Հայաստանին, հայ ժողովրդին կամ ինչ-որ տեղ պաշտպանի Հայաստանը։ Ես նման բան չեմ հիշում։ Իսկ հիմա Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կախված կլինի նրանից, թե իրենք ինչ կորոշեն, ասում է՝ կապահովեն Հայաստանի անվտանգությունը։ Արդյոք Ֆրանսիան ինչ-որ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, Թուրքիայի վրա։ Ո՛չ, բացարձակապես ոչ: Թուրքիան թքած ունի Ֆրանսիայի վրա, երբեք հաշվի չի առել և հաշվի չի էլ նստի Ֆրանսիայի հետ»,-նշել է Կեդմին։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա, ըստ փորձագետի, ՆԱՏՕ-ին Հայաստանը պետք է միայն մեկ տեսանկյունից՝ պայթեցնել Կովկասը։
«Ինչո՞ւ է Հայաստանում ամենամեծը ամերիկյան դեսպանատունը, որտեղ է Միացյալ Նահանգները, որտեղ՝ Հայաստանը։ Նրանք պարզապես տեղավորվեցին այնտեղ, որտեղ նրանց թույլ տվեցին տեղավորվել: Նրանք նստած են Երևանում և այնտեղ գտնվելու արդյունքն այն է, որ Հայաստանի գլխին կանգնած է մի անազնիվ մարդ, որը դավաճանում է երկրին, որը թքած ունի այն արյան վրա, որը թափել են հայերը այն բանի համար, ինչը նրանք համարել են իրենց ազգային շահը:
Փաշինյանն արեց այն, ինչ ոչ ոք և երբեք Հայաստանում անգամ սարսափելի երազում չէր կարող պատկերացնել», — եզրափակել է Յակով Կեդմին։
Փաշինյանը թքած ունի, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Կեդմի (տեսանյութ)
Քաղաքագետ Յակով Կեդմին Alpha News-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ բրիտանական «The Daily Telegraph» պարբերականին տված հարցազրույցը։