Քաղաքական

14.02.2024 21:17

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում․ մենք մեր հարցը լուծել ենք․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում․ մենք մեր հարցը լուծել ենք․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում․ մենք մեր հարցը լուծել ենք։

Փետրվարի 14-ին երդմնակալության արարողության ժամանակ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել նրանց, ովքեր ցանկանում են քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու երկրների միջև միջնորդությունը՝ ասելով, որ այս հարցում Ադրբեջանին ու Հայաստանին միջնորդներ պետք չեն։

Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում, Ալիևն ասել է.

«Յուրաքանչյուր ոք, ով ծույլ չէ, ցանկանում է զբաղվել այս հարցով: Գնացեք և զբաղվեք ձեր գործերով: Մենք լուծեցինք մեր հարցը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։