Հոլանդացիների մեծամասնությունը կողմ է եվրագոտուց դուրս գալուն
Նիդեռլանդների բնակիչների մեծ մասը Եվրամիությունից դուրս գալու և ազգային արժույթին՝ գուլդենին, վերադառնալու կողմ է հանդես գալիս։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով «Maurice de Hond»–ի հարցման արդյունքներին։
Հոլանդիայի հարկատուները վրդովված են, որ իրենք են ստիպված վճարելու եվրագոտու մյուս երկրների փրկության համար։
Մայիս ամսին հոլանդացիների 51%–ն արտահայտվել էր ազգային արժույթին վերադառնալու կողմ։ Սակայն վերջին հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ այժմ այդ տեսակետին է հարցվածների 58%։ Այս ամենը տեղի է ունենում Եվրամիությանում, մասնավորապես՝ Հունաստանում ճգնաժամի խորացման համապատկերին։
Հարցման արդյունքների համաձայն՝ հոլանդացիների 52%–ը կարծում է, որ Հունաստանը պետք է եվրագոտուց դուրս գա։
Հոլանդացիների մեծամասնությունը կողմ է եվրագոտուց դուրս գալուն