Լրահոս

08.11.2011 15:34


Հանրապետությունում բժիշկները հիմնականում կենսաթոշակային տարիքի են

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» տնօրեն Հայկուհի Գևորգյանը հայտնել է, որ հանրապետությունում բժիշկները հիմնականում կենսաթոշակային տարիքի են: «Մեր հետազոտությունների ցույց են տալիս, որ ծերացում կա: Այսինքն` կան երիտասարդներ, որոնք այո, ավարտում են ԲՈՒՀ-երը, բայց չեն գնում բժշկի մասնագիտությամբ աշխատելու։ Դա կարծրատպիպի հետևանք  է: Ծնողները միշտ ձգտում են, որ երեխան գնա ԲՈՒՀ, անկախ նրանից` կարողությունները համապատասխանում են, թե ոչ»,- ասել է բանախոսը:

Այս խորագրի վերջին նյութերը