Իտալիայի խորհրդարանը կարող է խորացնել եվրագոտու ճգնաժամը
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին կարևոր քվեարկություն է սպասվում երկրի պետբյուջեի խնդրով։ Մտավախություն կա, որ Իտալիան կարող է գնալ Հունաստանի ճանապարհով և դառնալ Եվրագոտու պարտքային ճգնաժամի նոր զոհը։
Ինչպես փոխանցում է «BBC Russian»–ը, այսօր Իտալիայի խորհրդարանում տարեկան բյուջեի վերաբերյալ քվերակություն է տեղի ունենալու։ Սովորաբար նման քվերակությունը ձևական բնույթ է կրում, սակայն այժմ այն մեծ ուշադրության է արժանացել՝ ելնելով պարտքային ճգնաժամից և այն հանգամանքից, որ Բեռլուսկոնիի մի շարք կողմնակիցներ պատրաստ են հրաժարվել նրան պաշտպանելուց։
Միևնույն ժամանակ, Իտալիայի անմխիթար տնտեսական վիճակն ավելի է խորացել այն բանից հետո, ինչ երկուշաբթի Իտալիայի կառավարության համար բարձրացել է նոր վարկերի արժեքը՝ տոկոսադրույքը 6,37%–ից հասել է 6,64%–ի։ Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ տնտեսությամբ երրորդը համարվող Իտալիան կարող է դառնալ Եվրամիության տնտեսական ճգնաժամի հաջորդ զոհը։