Փողոցում բնակվող գյումրեցի տարեց կնոջը Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ապահովեց կացարանով
«Շիրակ կենտրոնը» իշխանության տարբեր մարմիններին պարբերաբար հղում է տարաբնույթ գրություններ անօթևան ընտանիքներին հուզող խնդիրների և բնակբաշխման գործընթացի մասին: Նմանատիպ մի գրություն-միջնորդագիր էլ (http://shirakcentre.org/hy/news/1218-shirak-centre-ngo) հոկտեմբերի 17-ին ուղարկեցինք ՀՀ քաղաքաշինության նախարարին, խնդրելով դուռ-պատուհան և կտուր չունեցող կիսակառույց շինության մեջ, իսկ ձմռան ամիսներին էլ կայարանում կամ շենքերի մուտքերում պարտադրված գիշերող Սուսաննա Եղտիարյանին բացառության կարգով հատկացնել դեռևս նախորդ տարի Մուշ-2 թաղամասում շահագործված, սակայն մինչև օրս չբաշխված հինգ բնակարաններից որևէ մեկը` չսպասելով բնակարանների հաջորդ տարի նախատեսված ընդհանուր բաշխմանը: Ավելացրել էինք, որ Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայումս նա` բարձրագույն կրթությամբ 62-ամյա կինը մնացել է միայնակ, որդին և քույրը մահացել են, ուստի հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի 1-սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում: Նշենք նաև, որ նա երկար ժամանակ չէր կարողանում բնակբաշխման հանձնաժողովին ներկայացնել բնակարան ստանալու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: 2011 թ. սեպտեմբերին մեր աջակցությամբ վերջապես համալրվեց նրա փաստաթղթերի փաթեթը, և նա հանձնաժողովի կողմից ճանաչվեց շահառու:
Մեր միջնորդագրին հաջորդող բնակբաշխման առաջին իսկ նիստում` հոկտեմբերի 19-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից ստացանք բանավոր մերժում:Թեև բառիս բուն իմաստով փողոցում հայտնված կնոջը իրեն հասանելիք բնակարանն ընդամենը մի քանի ամիս շուտ հատկացնելու մեր միջնորդագիրը մերժվեց, սակայն մեր առաջարկությունը հենց այդ նույն նիստում քննարկման թեմա դարձավ, և ՀՀ քաղաքաշինության նախարարի հորդորով` նիստին ներկա Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնի պետը խոստացավ մինչև հաջորդ տարի նախատեսվող բնակարանամուտը այդ կնոջն ապահովել հանրակացարանով, անգամ օգնել իրերի տեղափոխման հարցում: Եվ որպեսզի քաղաքապետարանի պաշտոնյան չմոռանար ժամանակավոր կացարան տրամադրելու իր խոստումը, մի միջնորդագիր էլ հոկտեմբերի 20-ին հղեցինք Գյումրու քաղաքապետին:
Երբ մի քանի օր առաջ կրկին այցելեցինք Սուսաննա Եղտիարյանին, նրան տեսանք ցրտից կապտած, հիվանդ և անօգնական վիճակում: Խղճի մի փոքր նշույլ ունեցող մարդու համար դժվար էր անգամ տեսնել, թե ինչպես է մարդը փողոցում, բոլորիս աչքի առաջ մահանում` անհոգության և անտարբերության պատճառով:
Մենք օգնության ակնկալիքով տարբեր դռներ նույնպես թակեցինք… Եվ բարեբախտաբար, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեր խնդրանքին արձագանքեց` անտուն կնոջը տաք և ապահով ապաստան տրամադրելով թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
2011 թ. նոյեմբերի 08
Հ.Գ. Ի դեպ, մինչև օրս մեր հղած տարբեր հասցեներով միջնորդագրերի գրավոր պատասխանները չենք ստացել:
Փողոցում բնակվող գյումրեցի տարեց կնոջը Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ապահովեց կացարանով
«Շիրակ կենտրոնը» իշխանության տարբեր մարմիններին պարբերաբար հղում է տարաբնույթ գրություններ անօթևան ընտանիքներին հուզող խնդիրների և բնակբաշխման գործընթացի մասին: Նմանատիպ մի գրություն-միջնորդագիր էլ (http://shirakcentre.org/hy/news/1218-shirak-centre-ngo) հոկտեմբերի 17-ին ուղարկեցինք ՀՀ քաղաքաշինության նախարարին, խնդրելով դուռ-պատուհան և կտուր չունեցող կիսակառույց շինության մեջ, իսկ ձմռան ամիսներին էլ կայարանում կամ շենքերի մուտքերում պարտադրված գիշերող Սուսաննա Եղտիարյանին բացառության կարգով հատկացնել դեռևս նախորդ տարի Մուշ-2 թաղամասում շահագործված, սակայն մինչև օրս չբաշխված հինգ բնակարաններից որևէ մեկը` չսպասելով բնակարանների հաջորդ տարի նախատեսված ընդհանուր բաշխմանը: Ավելացրել էինք, որ Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայումս նա` բարձրագույն կրթությամբ 62-ամյա կինը մնացել է միայնակ, որդին և քույրը մահացել են, ուստի հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի 1-սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում: Նշենք նաև, որ նա երկար ժամանակ չէր կարողանում բնակբաշխման հանձնաժողովին ներկայացնել բնակարան ստանալու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: 2011 թ. սեպտեմբերին մեր աջակցությամբ վերջապես համալրվեց նրա փաստաթղթերի փաթեթը, և նա հանձնաժողովի կողմից ճանաչվեց շահառու:
Մեր միջնորդագրին հաջորդող բնակբաշխման առաջին իսկ նիստում` հոկտեմբերի 19-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից ստացանք բանավոր մերժում: Թեև բառիս բուն իմաստով փողոցում հայտնված կնոջը իրեն հասանելիք բնակարանն ընդամենը մի քանի ամիս շուտ հատկացնելու մեր միջնորդագիրը մերժվեց, սակայն մեր առաջարկությունը հենց այդ նույն նիստում քննարկման թեմա դարձավ, և ՀՀ քաղաքաշինության նախարարի հորդորով` նիստին ներկա Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնի պետը խոստացավ մինչև հաջորդ տարի նախատեսվող բնակարանամուտը այդ կնոջն ապահովել հանրակացարանով, անգամ օգնել իրերի տեղափոխման հարցում: Եվ որպեսզի քաղաքապետարանի պաշտոնյան չմոռանար ժամանակավոր կացարան տրամադրելու իր խոստումը, մի միջնորդագիր էլ հոկտեմբերի 20-ին հղեցինք Գյումրու քաղաքապետին: