Ս. Գալստյանը հավատացած է, որ հաջորդ տարի կարտոֆիլն ավելի էժան կլինի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը նշել է, թե Հայաստանի Հանրապետությունը կարտոֆիլի արտադրությամբ ինքնաբավ երկիր է։ Այս տարի 430 տոննա կարտոֆիլի տնկանյութ է արտահանվել ՌԴ։
Խոսելով գյուղմթերքի գների մասին, փոխնախարարն ասել է, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք բավական իջել էին։ Անդրադառնալով կարտոֆիլի գներին՝ նա նշել է, որ երեկվա դրությամբ շուկայում ամենալավ կարտոֆիլն արժեր 250 դրամ, միջին որակինը՝ 200 դր., իսկ բավարար մակարդակինը՝ 160–170դր.։
Դիտարկմանը, թե ամռանը կարտոֆիլը 350 դրամ էր, փոխնախարարը հակադարձել է, թե դա եղել է վաղահաս կարտոֆիլը, որի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել է։ Խոսելով եկող տարի սպասվող գների մասին՝ Ս. Գալստյանը հավատացրել է, թե կարտոֆիլի գները հաջորդ տարի ավելի ցածր կլինեն։

7or.am