Քաղաքական

12.02.2024 17:21

Հայ ըմբիշը հաղթել է Եվրոպայի չեմպիոն թուրք մարզիկին

Հայ ըմբիշը հաղթել է Եվրոպայի չեմպիոն թուրք մարզիկին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունին։ Այս մասին հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան:

«Պարտվելով 5։0 հաշվով՝ Մանվելը չկորցրեց իր նկատմամբ հավատը և կարողացավ անհավանական վերադարձ կատարել՝ հաշիվը հասցնելով 13։5-ի։ Հայաստանի մեծահասակների հավաքականի նորեկը հենց նոր դարձավ 19 տարեկան»,-ասված է հաղորդագրության մեջ

Հաղթանակ է գրանցել նաև 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։