Լրահոս

08.11.2011 14:08


Մկրտիչ Մինասյանն իր աշխատանքով է ապացուցելու իր հավատարմությունը

Մկրտիչ Մինասյանն իր աշխատանքով է ապացուցելու իր հավատարմությունը

–ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանին իր հավատարմությունը ապացուցելու համար։ Ստացվում է, որ նա հավատարմությունը ապացուցելու խնդի՞ր ուներ։

Պատասխանելով «7օր»–ի այս հարցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասել է.

–Ես գիտեմ, որ նա այդպիսի խնդիր չունի։

Ապա հավելել է.

Կա ընդամենը առավել արդյունավետ աշխատանք կազմակերպելու և ոչ վիճահարույց ընտրություններ ունենալու խնդիր։

Հարցին, թե ի՞նքն ինչի է պատրաստ՝ ապացուցելու իր հավատարմությունը, ՀՀԿ–ական պատգամավորը նշել է.

–Ես իմ հավատարմությունը իմ աշխատանքով ցույց կտամ։ Ի՞նչ պիտի անեմ։ Ես ինչ–որ անում եմ, հենց դա իմ կուսակցության նկատմամբ իմ հավատարմությունն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը