Քաղաքական

12.02.2024 14:57

Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը չի կարող բացասական ազդեցություն չունենալ․ Պեսկով

Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը չի կարող բացասական ազդեցություն չունենալ․ Պեսկով

Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Հայաստան, Ռուսաստանը կարիք ունի իր հայ գործընկերների որոշակի հավաստիացումների՝ ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այս հարցը դեռ պետք է լուծվի: Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք արդեն ասել ենք, որ, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է ստանալ որոշակի հավաստիացումներ մեր հայ գործընկերներից։ Այս հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին մենք հանձնառու ենք»,-լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ փետրվարի 1-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։ Ռուսական կողմը բազմիցս անհամաձայնություն է հայտնել փաստաթուղթը վավերացնելու Երևանի ծրագրերին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։