Արմեն Մարտիրոսյան. «...ԱԺ-ում որևէ կուսակցություն մեծամասնություն չի կարող դառնալ»
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ մարտ-ապրիլ ամիսներին սոցիալական դժգոհություններն է՛լ ավելի կշատանան և կզուգահեռվեն քաղաքական դժգոհությունների հետ։
–Նախընտրական զարգացումները սրընթաց կերպով են սկսվել։ Դրա վկայությունը պետության երկրորդ դեմքի, քաղաքապետի, ոստիկանապետի ազատումներն են, որոնք, անկասկած, նախընտրական քայլեր էին։ Դեռ էլի կլինեն պաշտոնանկություններ,-ասել է Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ արդար ընտրությունների դեպքում ԱԺ-ում որևէ կուսակցություն մեծամասնություն չի կարող ունենալ, բայց այսօրվա իշխանությունների կողմից իշխանական լծակները շատ բիրտ ձևով օգտագործելը պատգամավորին հույս չի տալիս, որ արդար ընտրություններ կլինեն:

7or.am