Լրահոս

08.11.2011 13:20


ՀԱԿ ներկայացուցիչ. «Փտած, նեխած իշխանական բուրգը գնում է ինքնաոչնչացման»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Փտած, նեխած իշխանական բուրգը գնում է ինքնաոչնչացման»

ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնանկությանը, ասել է, որ այն մի քիչ ուշացած է։

Նա չպետք է խորհրդականի տեղը զբաղեցներ։ Ալիկ Սարգսյանը ուրիշ տեղ պետք է լիներ. նա շատ հեռու էր իր զբաղեցրած պաշտոնից,–նշել է ՍԴՀԿ անդամը։

Խոսելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին՝ Գ. Եղիազարյանն ասել է.

Սա հերթական բլեֆն է։ Սերժ Սարգսյանն ուղղակի մաքրում է թիկունքը, քանի որ հետագայում լուրջ հարցեր են առաջանալու, իսկ հարցերի հարցը լինելու է Ղարաբաղը։ Փեսային էլ պաշտոնանկ արեց՝ ոչ մի բանից չզրկելով։

Սերժ Սարգսյանի քայլերը ՀԱԿ ներկայացուցիչը գնահատել է հետևյալ կերպ. «Փտած, նեխած իշխանական բուրգը գնում է ինքնաոչնչացման»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը