Քաղաքական

10.02.2024 08:46

Արարատում գտնվողն պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները․ «Հրապարակ»

Արարատում գտնվողն պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված։ Արարատի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։

Մենք զանգահարեցինք Արարատի համայնքապետարան եւ աշխատակազմի ղեկավարից փորձեցինք ճշտել՝ հավաստի՞ է այդ տեղեկությունը, սակայն նրանից պատասխանի փոխարեն հանդիմանանքներ ստացանք. «Դուք տեսե՞լ եք էդ պուրակը, եկեք տեսեք, նոր հարցեր տվեք, ով ինչ ասի, պիտի զանգեք հարցե՞ր տաք»։

Արարատի բնակիչը մեզ փոխանցեց, որ նկարները եղել են քաղաքի կենտրոնում, որտեղ տեղադրված է Վազգեն Սարգսյանի արձանը։ «Այդտեղով կա երկկողմանի ճանապարհ, որը դուրս է գալիս դեպի Արարատի հիվանդանոց, այդ 2 ճանապարհի արանքում, գազոնների մեջ ազգային բոլոր հերոսների նկարներն էին փակցված...»,-ասաց քաղաքացին։

Արարատի մեկ այլ բնակչի եւս նույն հարցը տվեցինք` նկարները հանվե՞լ են քաղաքից։ Ասաց, որ նկարները հանվել են ե՛ւ հրապարակից, ե՛ւ հիվանդանոցի մոտից»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։