Լրահոս

08.11.2011 13:12


Հանրապետությունում 448 հազար հեկտար վարելահողից օգտագործվում է 300 հազար հեկտարը

Հանրապետությունում 448 հազար հեկտար վարելահողից օգտագործվում է 300 հազար հեկտարը

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, խոսելով գյուղատնտեսության ոլորտի վարկային քաղաքականությունից, ասել է, որ եթե նախորդ տարի կառավարությունը գյուղացուն վարկ էր տրամադրում միջինը 24%–ով, ապա այժմ բանկային համակարգերի միջոցով առաջին փուլում 7,5 մլրդ դրամ հատկացվեց 12 000 շահառուների 10%–ով, իսկ 225 համայնքներում շահառուները վճարում են 8%։

–Վարկային քաղաքականության մեջ լուրջ բեկում է մտցվել,–ընդգծել է փոխնախարարը։

Անդրադառնալով գյուղատնտեսական տեխնիկայի վիճակին՝ նա ասել է, որ գյուղտեխնիկան որոշակիորեն թարմացվել է. «Ճապոնիայի, Հնդկաստանի, Չինաստանի դրամաշնորհների միջոցով նախորդ տարիներին 1154 տեխնիկա է ներկրվել»։

Հարցին՝ քանի տոկոս վարելահող է մշակվում հանրապետության տարածքում, գյուղատնտեսության փոխնախարարն ասել է, որ 448 հազար հեկտար վարելահողից օգտագործվում է 300 հազար հեկտարը։

Այս խորագրի վերջին նյութերը