Լրահոս

08.11.2011 10:49


Օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Այս գիշեր արևելյան շրջաններում դեռ կդիտվեն տեղումներ, նոյեմբերի 8-ին ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակը: Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4 աստիճանով: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մերկասառույց, լեռներում, լեռնանցքներում՝ բուք: Երևանում սպասվում է արևային եղանակ, հնարավոր է քամի 15 մ/վրկ ուժգնությամբ: Օդի ջերմաստիճանը այս գիշեր -2-4, ցերեկային ժամերին՝ +5+7, երեկոյան` +2+4:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը