Լրահոս

14.01.2011 17:06


Ռուսաստանցիները Պուտինին Մեդվեևից գերադասել են

Ռուսաստանցիները կգերադասեին 2012թ. նախագահական ընտրություններին որպես թեկնածու տեսնել Վլադիմիր Պուտինին, այլ ոչ թե Դմիտրի Մեդվեդևին։ Այս մասին են վկայում 2010թ. վերջում «Լևադա-Կենտրոն»-ի կողմից անցկացված հարցման արդյունքները։

Գործող վարչապետին նախապատվություն է տվել հարցվածների 29%-ը, այնինչ երկրի նախագահին որպես թեկնածու ցանկանում է տեսնել հարցվածների ընդամենը 17%-ը։

Հարցվածների 18%-ը նշել է, թե չի ցանկանում ընտրություններին տեսնել նրանցից ոչ մեկին, իսկ 19%-ը պատրաստ է հետևել այդ երկուսի պայքարին։

Ընդ որում, Վլադիմիր Պուտինի օգտին ընտրություններին ցանկանում է քվեարկել հարցվածների 31%-ը։ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը դրանից ցածր է 10 տոկոսային կետով։ Երրորդ տեղը կիսում են ՌԴԿԿ առաջնորդ Գեննադի Զյուգանովը և ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ հավաքելով հարցվածների ձայների 5-ական տոկոսը։

Միաժամանակ հարցման արդյունքները ամբողջ Ռուսաստանի համեմատությամբ Մոսկվայում տարբերվում են։ Եթե Ռուսաստանում Պուտինին որպես նախագահի թեկնածու ցանկանում է տեսնել ընտրողների 29%-ը, ապա մայրաքաղաքում՝ միայն 14%-ը։ Որպես նախագահի թեկնածու Մեդվեդևի օգտին կքվեարկի մոսկվացիների 18%-ը։ Ընդ որում, ընտություններին վարչապետի օգտին իրենց ձայները պատրաստվում է տալ մայրաքաղաքի բնակիչների 16%-ը, իսկ Մեդվեդևի օգտին՝ 27%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը