Երևանում այցով գտնվող Իրանի արտգործնախարար ԱլիԱքբարՍալեհինհայաստանցի իր պաշտոնակից ԷդվարդՆալբանդյանի հետ ասուլիսում հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը ոչ մի խնդիր չունեն՝ ո՛չ սահմանային, ո՛չ որևէ այլ՝ հույս հայտնելով, որ մի օր Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կհասնի մեկ մլն-ի, իսկ տարբեր երկրներում ապրող հայերը բարի և աշխատասեր համբավ ունեն ու բարձրացնում են Հայաստանի միջազգային վարկը։
–Մենքհուսովենք, որոչարտոնագրայինռեժիմիկանցնենք. առևտրայինպոտենցիալըմեծէ, բայցլիովինօգտագործվածչէ: ՄենքպատրաստենքընդունելՀայաստանիապրանքներըևհակառակը: Ռազմավարականծրագրերը՝էներգետիկ, գազային, տրանսպորտային՝երկաթգծիոլորտում, հէկիկառուցում, հուսովեմ՝ կիրականանան։Մեր տեսակետները շատ մոտ են խնդիրներ վերլուծելու հարցում,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Էդվարդ Նալբանդյանն էլ տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախապատրաստվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան:
Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև միջուկային խնդրին: Նա ասել է, որ Իրանիմիջուկայինծրագիրնարդենքաղաքականխնդիրէ, ոչթեիրավական։
–Եթեդիտարկեքմերտասնամյադիրքորոշումը, կտեսնեք, որմենքառաջնորդվելենքայնսկզբունքով, որմիջուկայինծրագրերըչպետքէօգտագործվենոչխաղաղնպատակներով։ Եթեուզենայինքմիջուկայինզենքարտադրել, հստակկհայտարարեինքայդմասինուկգնայինքայդքայլին,-նշել է նա։
Մինչև տարեվերջ Իրանի նախագահը կայցելի Հայաստան
Երևանում այցով գտնվող Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայաստանցի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսում հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը ոչ մի խնդիր չունեն՝ ո՛չ սահմանային, ո՛չ որևէ այլ՝ հույս հայտնելով, որ մի օր Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կհասնի մեկ մլն-ի, իսկ տարբեր երկրներում ապրող հայերը բարի և աշխատասեր համբավ ունեն ու բարձրացնում են Հայաստանի միջազգային վարկը։
–Մենք հուսով ենք, որ ոչ արտոնագրային ռեժիմի կանցնենք. առևտրային պոտենցիալը մեծ է, բայց լիովին օգտագործված չէ: Մենք պատրաստ ենք ընդունել Հայաստանի ապրանքները և հակառակը: Ռազմավարական ծրագրերը՝ էներգետիկ, գազային, տրանսպորտային՝ երկաթգծի ոլորտում, հէկի կառուցում, հուսով եմ՝ կիրականանան։ Մեր տեսակետները շատ մոտ են խնդիրներ վերլուծելու հարցում,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Էդվարդ Նալբանդյանն էլ տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախապատրաստվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան:
Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև միջուկային խնդրին: Նա ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրն արդեն քաղաքական խնդիր է, ոչ թե իրավական։
–Եթե դիտարկեք մեր տասնամյա դիրքորոշումը, կտեսնեք, որ մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ միջուկային ծրագրերը չպետք է օգտագործվեն ոչ խաղաղ նպատակներով։ Եթե ուզենայինք միջուկային զենք արտադրել, հստակ կհայտարարեինք այդ մասին ու կգնայինք այդ քայլին,-նշել է նա։
7or.am