Լրահոս

08.11.2011 12:15


Գյուղատնտեսության փոխնախարար . «Ցորենի ցանքատարածությունները հասել են 85 500 հեկտարի»

Գյուղատնտեսության փոխնախարար . «Ցորենի ցանքատարածությունները հասել են 85 500 հեկտարի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, խոսելով այս տարվա գյուղատնտեսական ցուցանիշերից, նշել է, որ, ի տարբերություն նախորդ տարվա, գյուղատնտեսական այս տարին բավական նպաստավոր է եղել։

Անդրադառնալով հացահատիկային կուլտուրաներին՝ փոխնախարարն ասել է, որ ՌԴ–ից ներկրվել է 950 տոննա սերմնացու, իսկ տեղական արտադրողներից գնվել է 117 տոննա, որը բաժանվել է գյուղացիներին մեկին երկու փոխհարաբերությամբ, ինչը վերադարձվել է ամբողջությամբ։

Նրա խոսքերով՝ եթե նախորդ տարի մշակվել է ցորենի 75 000 հեկտար ցանքատարածություն, ապա այս տարի մշակումը հասել է 85 500 հեկտարի։

«Եթե նախորդ տարի մեկ հեկտարից ցորենի միջին բերքատվությունը կազմում էր 20,19 ց, ապա այս տարի այն կազմում է 28,6 ց։ Այս տարի կանխատեսվում է շուրջ 15% աճի տեմպ»,–ընդգծել է բանախոսը։

Եթե շարունակվի այս տեմպերով, ըստ նրա, 2014–ին նախատեսվում է հացահատիկային արտադրությունը հասցնել Հայաստանի Հանրապետության պահանջարկի 55%–ին։

Նրա խոսքերով՝ բանակցություններ են ընթանում Կրասնոդարի երկրամասի հետ սուպերէլիտար սերմեր ներկրելու համար, որից հետո քայլեր են ձեռնարկվելու դրանք նաև Հայաստանում արտադրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը