Լրահոս

08.11.2011 11:36


ՀԱԿ անդամ. «Մենք պատրաստ ենք ընտրություններին՝ արտահերթ, թե հերթական»

ՀԱԿ անդամ. «Մենք պատրաստ ենք ընտրություններին՝ արտահերթ, թե հերթական»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ ՀԱԿ-ն արդեն պատրաստ է ընտրություններին, ու չնայած իրենք չեն հրաժարվել արտահերթ ընտրությունների պահանջից, կմասնակցեն նաև հերթականին:

«Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը «7օր»–ի հետ զրույցում ավելացրել է, որ հիմա արտահերթի պահանջն առաջին հեթին վերաբերում է նախագահական ընտրություններին, քանի որ ներկա պահին միայն որոշակի պայմանների դեպքում կարելի է ցրել ԱԺ-ն։

–Եթե մենք գործում ենք օրենքի շրջանակներում (իսկ ՀԱԿ-ը միշտ գործել է օրենքի շրջանակներում, ի տարբերություն իշխանության), հիմա միայն մի դեպքում է հնարավոր ցրել ԱԺ-ն։ Իսկ և՛ առաջ, և՛ հիմա առաջին պահանջը եղել է արտահերթ նախագահական ընտրությունները։ Բայց որքան հասկանում եմ՝ հիմա իշխանություններն են ձգտում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Իսկ ՀԱԿ-ը պատրաստ է ընտրությունների՝ արտահերթ, թե հերթական,–նշել է Ա. Դովլաթյանը՝ հավելելով, որ իրենց համար նախընտրական ցուցակ կազմելու հարցն ամենագլխավորը չէ, ի տարբերություն իշխանական ուժերի, «որտեղ ամեն տեղի համար գզվռտոց է»։

Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ–ից առանձին մասնակցելու հարցն էլ «Հայաստանի կանաչների կուսակցությունում» դրված չէ։

Այսքան երկար համատեղ պայքարից հետո տարօրինակ կլիներ մասնակցել առանձին, առավել ևս՝ եթե չկան տարաձայնություններ,–ընդգծել է Ա. Դովլաթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը