Կլոր սեղան քննարկում` նվիրված ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի իրավական խնդիրներին
Ս.թ. նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում տեղի կունենա կլոր սեղան` նվիրված ՀՀ-ում Էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման խնդիրներին:
Ելնելով իրավական խնդիրների լուծման անհրաժեշտությունից` ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են մի շարք նախարարություններ և գերատեսչություններ ու մասնավոր հատվածի շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներ:
Ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից քննարկվել են էլեկտրոնային առևտրի հետ կապված օրենսդրական լուծում պահանջող հետևյալ հարցերը` Էլեկտրոնային առևտրի խնդիրները մաքսային ոլորտում, Էլեկտրոնային առևտրի խնդիրները հարկային ոլորտում, Էլեկտրոնային առևտրի կազմակերպմանն առնչվող վճարահաշվարկային համակարգի խնդիրները:
Կլոր սեղան քննարկման ընթացքում կներկայացվի միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկումների միջանկյալ արդյունքները:
Կլոր սեղան քննարկման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/: