Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցվել են մի շարք խախտումներ։
Խորհրդանշական է, որ առաջին ակնհայտ խախտումը կատարել են իրենք՝ նախագահ Ալիևը և նրա ընտանիքի ներկայացուցիչները: Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները գրանցված են Բաքվում, սակայն նրանք, հանուն պոպուլիզմի, խախտել են օրենքը և քվեարկել օկուպացված Ստեփանակերտում:
Ընդդիմադիր լրատվամիջոցներից ահազանգեր են հնչել այն մասին, որ, օրինակ, նույն մարդիկ քվեարկում են մի քանի ընտրատեղամասերում։ Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ քվեարկության ընթացքում ուսանողներին են ստիպել տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկել: Նրանց խոսքով ՝այս մեթոդը նկատվել է բազմաթիվ վայրերում և տարօրինակ է, որ դիտորդների մոտ հարց չի առաջանում, թե ինչպես են տարբեր հասցեներում բնակվող տասնյակ երիտասարդներ քվեարկում նույն ընտրատեղամասում:
Նույն լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի որոշ ընտրատեղամասերում լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը: Իսկ ադրբեջանցի անկախ լրագրողներն ահազանգում են, որ Բաքվի բոլոր ընտրատեղամասերում ինտերնետ կապն է անջատված, և նրանց չի հաջողվում խմբագրություններ ուղարկել ոչ միայն տեսանյութեր, այլև ձայնային հաղորդագրություններ: Ինտերնետն անջատված է ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ հարակից թաղամասերում։ Լրագրողների տվյալներով ՝ անջատված են նաև տեղադրված տեսախցիկները։
Բազմաթիվ էին նաև դեպքերը, երբ ընտրատեղամասերից առանց պատճառների հեռացնում էին դիտորդներին։ Որոշ տեղամասերում ոստիկանությունը խիստ միջոցներ է կիրառել դիտորդների նկատմամբ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ իրենք, իբր, խոչընդոտներ են ստեղծել քվեարկության համար։ Անկախ աղբյուրներն էլ գրում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները ոստիկանություն են կանչել այն բանից հետո, երբ դիտորդները արձանագրել են նախապես կտրված անկյուններով քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու փաստերը։
Ադրբեջանում բուռն ընտրակեղծիքներ են

Աղբյուրը՝ yerevan.today