Օբաման շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ–ին Լիբիայում իրականացրած վճռական գործողությունների համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենին Լիբիայի գործողություններում դաշինքի ներդրած ավանդի համար և նրա հետ քննարկել 2012թ. մայիսին կայանալիք գագաթաժողովի նախապատրաստման հարցերը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
«Օբաման շնորհակալություն է հայտնել Ռասմուսսենին նրա ղեկավարությամբ Լիբիայում իրականացված ՆԱՏՕ–ի յոթամսյա գործողությունների համար։ Երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ արագ և վճռական գործողությունները փրկեցին հազարավոր լիբիացիների կյանքեր»,–ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Լիբիայում մոտ ինն ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի մասնակիցները պահանջում էին երկիրն ավելի քան 40 տարի ղեկավարող գնդապետ Մուամար Քադաֆիի հրաժարականը։ ՄԱԿ–ը որոշում ընդունեց մարտ ամսից Լիբիայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու մասին, ինչը փաստացիորեն ՆԱՏՕ–ին հնարավորություն տվեց ռազմական գործողություններ սկսել Լիբիայում։ Լիբիայում ոչ թռիչքային գոտի սահմանելու որոշումը ՄԱԿ–ի ԱԽ որոշմամբ չեղյալ հայտարարվեց նոյեմբերի 1–ից։