Սկսվում են նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2011 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2011 թվականի նոյեմբերի 17-ը մինչև ժամը 17:00-ն:
Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2011 թվականի նոյեմբերի 28-ին:
Հայտարարությունն ամբողջությամբ և դիմումի ձևը տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ http://moj.am/hy/announcements/item/2011/11/08/notar/ հասցեում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին